Լուրեր

Հայ առաքելական Սուրբ եկեղեցի

Արարատյան հայրապետական թեմ

Թեմի երիտասարդները մասնակցեցին ոգեկոչման երթին

Ապրիլի 23-ին Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի օրհնությամբ թեմի երիտասարդաց միությունների անդամները Տ. Պետրոս ավագ քահանա Մալյանի գլխավորությամբ խաչվառներով ու խաչով մասնակցեցին ջահերով երթին դեպի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր: 

 

Ոգեկոչման երթին միացել էին նաև Արարատյան Հայրապետական թեմի «Կանա» քրիստոնեական, կրթական կենտրոնի «Կանա-Սինգլ» ակումբի երիտասարդները: Նրանք որպես երթի կարգախոս վերցրել էին Վիլյամ Սարոյանի խոսքերը. «Ուր որ կերթաս` պոռա Հայաստան: Հայը եղել է, կա ու կլինի՝ չփոխելով իր դավանանքը, շարունակելով հայ գենի ինքնությունը»:


Թեմի երիտասարդներն ամեն տարի մեծ ոգևորությամբ են մասնակցում երթին`վերարժևորելով հայրենասիրության ու ազգային ինքնության գիտակցումը և խնդրելով նահատակ սրբերի բարեխոսությունը:


Ծիծեռնակաբերդում Տ. Պետրոս ավագ քահանա Մալյանի գլխավորությամբ կատարվեց Ցեղասպանության սուրբ նահատակների բարեխոսության կարգ:

Դիտվել է 687 անգամ:
« Վերադառնալ ցանկ

Արխիվ

Թեմական կյանք