Լուրեր

Հայ առաքելական Սուրբ եկեղեցի

Արարատյան հայրապետական թեմ

Ս. Հովհաննես Մկրտչի գլխատման հիշատակության օր

Սուրբ Հարության տոնին հաջորդող շաբաթ օրը Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին նշում է Ս. Հովհաննես Մկրտչի գլխատման հիշատակության օրը։ Այս տարի այն համընկավ ապրիլի 7-ին՝ Ս․ Աստվածածնի Ավետման տոնին։
 
Այս առիթով Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի օրհնությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Երևանի Ս. Հովհաննես Մկրտիչ եկեղեցի բերվեց սրբի մասունքակիր խաչը:
 
Ս. Պատարագը մատուցեց Գևորգյան հոգևոր ճեմարանի տեսուչ Տ. Գարեգին վրդ. Համբարձումյանը, որից հետո բոլոր հավատացյալները հնարավորություն ունեցան խոնարհվել և հաղորդ դառնալ սրբազան մասունքի օրհնաբեր զորությանը:  
 
Ս. Պատարագի ավարտին եկեղեցու բակում տեղի ունեցավ նաև տոնական միջոցառում Հայորդաց տների սաների մասնակցությամբ:
 
Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժին
Դիտվել է 101 անգամ:
« Վերադառնալ ցանկ

Արխիվ

Թեմական կյանք