Լուրեր

Հայ առաքելական Սուրբ եկեղեցի

Արարատյան հայրապետական թեմ

«Հայ Առաքելական Եկեղեցու նվիրապետի նկատմամբ ոտնձգությունը խստորեն դատապարտում եմ». Արցախի ՄԻՊ

«Արցախի Հանրապետության քաղաքացիների բացարձակ մեծամասնությունը Հայ Առաքելական Եկեղեցու դավանորդ են։ Ուստի՝ Հայ Առաքելական Եկեղեցու նվիրապետի՝ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի նկատմամբ ոտնձգությունը վերաբերելի է նաեւ Արցախի Հանրապետության քաղաքացիների բացարձակ մեծամասնության խղճի ու դավանանքի ազատությանը», - այս մասին հայտարարում է Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Ռուբեն Մելիքյանը եւ ընդգծում. «Խստորեն դատապարտում եմ ոտնձգության փաստը եւ ողջունում եմ Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի արագ ու համարժեք արձագանքը»։

Հիշեցնենք, որ այսօր Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը ուխտի էր մեկնել Գնդեվանք (Վայոց Ձորի թեմ), որտեղ հակաեկեղեցական նախաձեռնության անդամներն արգելափակել էին Վեհափառ Հայրապետի տեղաշարժը։ Նորին Սրբության մեքենան շրջափակված էր, Գնդեվանքից վերադարձի ճանապարհը՝փակ մեքենաներով եւ քարերով, նախաձեռնության անդամները սպառալիքներ էին հնչեցնում կաթողիկոսի հասցեին: Անդրադառնալով տեղի ունեցածին՝ ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Ա. Թաթոյանը հանդես էր եկել հայտարարությամբ, որում մասնավորապես ասված էր. «Խիստ մտահոգիչ եմ համարում Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի տեղաշարժը սահմանափակելու եւ սպառնալիքներ հնչեցնելու մասին տեղեկությունները։ Ոստիկանությունը պարտավոր է շտապ քայլեր ձեռնարկել տեղեկությունները ստուգելու եւշ անհրաժեշտ ընթացք տալու համար»:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Աղբյուր՝ iravunk.com

Դիտվել է 58 անգամ:
« Վերադառնալ ցանկ

Արխիվ

Թեմական կյանք