Լուրեր

Հայ առաքելական Սուրբ եկեղեցի

Արարատյան հայրապետական թեմ

Օրհնած խաչեր վարորդներին՝ աչքուլունքների փոխարեն

Սեպտեմբերի 10-ին Արարատյան Հայրապետական թեմի երիտասարդաց միությունների անդամները Խաչվերացի տոնի առթիվ Երևանի Գարեգին Նժդեհ փողոցի կանգառներում իրականացրեցին «Խաչի քարոզ» ծրագիրը: Թեմի առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի օրհնությամբ ու աջակցությամբ այս ծրագիրն իրականացվում է արդեն երրորդ տարին:

 

Մեկնարկից առաջ երիտասարդները հավաքվեցին Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցում` ընդհանրական աղոթքի: Թեմի երիտասարդաց միությունների համակարգող Տ. Պետրոս ավագ քահանա Մալյանն օրհնեց և երիտասարդներին հորդորեց լինել զուսպ ու գործն անել սիրով:

 

Շուրջ մեկ ժամ երիտասարդները օրհնած խաչեր ու աղոթաթերթեր բաժանեցին երթուղային տաքսիների և ավտոբուսների վարորդներին՝ վերցնելով նրանցից աչքուլունքները: Հատկանշական է, որ առաջին խաչերը վարորդներին տալու փոխարեն երիտասարդներն ուղարկեցին Գյումրի` 2016թ. օլիմպիական չեմպիոններին:

 

Խաչի քարոզը հասարակության կողմից լայն արձագանքներ է ստանում, ինչն առիթ է տվել երիտասարդներին այն դարձնել շարունակական և իրականացնել Հայ Եկեղեցու՝ խաչին նվիրված բոլոր տոների ժամանակ: Երևանի տրանսպորտային միջոցներից շատերի մեջ արդեն կան թեմի նվիրած խաչերն ու աղոթաթերթերը:

 

Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժին

Խաչի քարոզ Խաչի քարոզ Խաչի քարոզ
Դիտվել է 1383 անգամ:
« Վերադառնալ ցանկ

Արխիվ

Թեմական կյանք