Լուրեր

Հայ առաքելական Սուրբ եկեղեցի

Արարատյան հայրապետական թեմ

«Զվարթունք» պարի համույթի շնորհակալական համերգը

Ապրիլի 30-ին Ս. Երրորդության եկեղեցու դահլիճում տեղի ունեցավ «Զվարթունք» պարի համույթի հաշվետու համերգը, որով խմբի սաները շնորհակալություն հայտնեցին իրենց աջակցություն ցուցաբերած անձանց: 

Միջոցառումը սկսվեց Տերունական աղոթքով, որից հետո «Զվարթունք»-ը ներկայացավ Վրաստանում կայացած օլիմիադայի պարային հաղթական համարներով: Համերգային ծրագրի ընթացքում ելույթ ունեցան նաև եկեղեցու «Մանկունք» երգչախմբի սաները:


Հիշեցնենք, որ ապրիլի 1-ին Վրաստանում կայացած պարի օլիմպիադայում, որտեղ մասնակցում էին պարուհիներ տարբեր երկրներից, Ս. Երրորդություն եկեղեցու «Զվարթունք» պարային համույթը հանդես է եկել «Սայաթ Նովա» և «Ով հայոց աշխարհ» պարերով ու գրավել պատվավոր առաջին հորիզոնականը:


Վրաստան մեկնելու համար անհրաժեշտ միջոցներն ապահովելու համար խմբին աջակցել են եկեղեցու Տիկնանց միությունը և բարերարները: Համույթին ոգևորելու նպատակով Վրաստան էր մեկնել նաև եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Պարթև քահանա Մուրադյանը:


«Վրաստանում ելույթից առաջ ստացանք տեր հոր օրհնությունը և արդեն վստահ մեր ուժերի վրա՝ բարձրացանք բեմ: Իսկ այսօրվա միջոցառումը մեր շնորհակալությունն է բոլոր նրանց, ովքեր աջակցեցին մեզ և հավատացին մեր ուժերին», - պատմում է պարուհիներից մեկը:
Խմբի գեղարվեստական ղեկավարն է Գոհար Մովսիսյանը:

 

Մոնիկա Ներսիսյան

Դիտվել է 174 անգամ:
« Վերադառնալ ցանկ

Արխիվ

Թեմական կյանք