Լուրեր

Հայ առաքելական Սուրբ եկեղեցի

Արարատյան հայրապետական թեմ

«Նշխարքը» ներկայացավ առաջին մենահամերգով

Հունիսի 15-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի հանդիսապետությամբ տեղի ունեցավ «Նշխարք» վոկալ անսամբլի առաջին մենահամերգը (գեղ. ղեկավար` Հեղինե Օհանյան): Գեղեցիկ կատարումներով հնչեցին հայ և եվրոպական կոմպոզիտորների ստեղծագործություններ:

 


Համերգի ավարտին շնորհավորելով առաջին մենահամերգի առթիվ` Նավասարդ Սրբազանն իր օրհնությունն ու գնահատանքը բերեց անսամբլին կատարողական բարձր որակների և յուրահատուկ մեկնաբանության համար:

 


Նավասարդ Սրբզանի օրհնությամբ առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցու «Արարատ» երիտասարդաց միության «Նշխարք» վոկալ անսամբլը ստեղծվել է 2015թ. սեպտեմբերին: Թեև անսամբլն ընդամենը մի քանի ամսվա պատմություն ունի, սակայն հասցրել է վաստակել պրոֆեսիոնալների մասնագիտական բարձր գնահատականները, մասնակցել է մի շարք համերգների:

 


Այս տարի «Վերադարձ» միջազգային փառատոնի «Վոկալ անսամբլ» անվանակարգում «Նշխարք»-ն արժանացել է «Գրան պրի» մրցանակի:

 

 


Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժին

 

Նշխարք մենահամերգ Նշխարք մենահամերգ Նշխարք մենահամերգ Նշխարք մենահամերգ Նշխարք մենահամերգ Նշխարք մենահամերգ Նշխարք մենահամերգ Նշխարք մենահամերգ Նշխարք մենահամերգ Նշխարք մենահամերգ
Դիտվել է 1148 անգամ:
« Վերադառնալ ցանկ

Արխիվ

Թեմական կյանք