Լուրեր

Հայ առաքելական Սուրբ եկեղեցի

Արարատյան հայրապետական թեմ

Արևշատի Ս. Մարիամ Աստվածածին եկեղեցու վերաօծման 11-ամյակը

Հուլիսի 23-ին Արևշատի համայնքը մեծ շուքով տոնախմբեց Մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի Ս. Պայծառակերպության տոնը և Ս. Մարիամ Աստվածածին եկեղեցու վերաօծման 11-րդ տարեդարձը: 2006թ. հուլիսի 23-ին Արարատյան Հայրապետական թեմի Առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի օրհնությամբ և Արևշատ համայնքի բնակիչ ռոստովաբնակ Սամվել Դավթյանի բարերարությամբ վերաօծվեց Ս. Մարիամ Աստվածածին եկեղեցին:


Տոնական օրը եկեղեցու կամարների ներքո էին համախմբվել եկեղեցու բարերար Դավթյաննների ընտանիքը, հյուրեր, ուխտավորներ հարևան համայնքներից` առաջնորդությամբ արժանապատիվ Տ. Ղազար քհն. Պետրոսյանի և Տ. Եղիշե քհն. Նուրիջանյանի, ինչպես նաև համայնքի բնակիչները:


Համայնքի համար առանձնահատուկ կարևորություն ունեցող օրը սկսվեց Ս. Պատարագով, որի ավարտից հետո եկեղեցու բակում կազմակերպվեց ջրախաղ: Այնուհետև աղոթքով, հոգևոր երգերով Արևշատ գյուղում անցկացվեց Խաչի թափոր: Տոնական օրվան առավել ուրախ և ջերմ մթնոլորտ հաղորդեց համերգային ծրագիրը, որի ընթացքում գեղեցիկ կատարումներով հանդես եկան Արևշատի և Աբովյանի միջնակարգ դպրոցների աշակերտները, ինչպես նաև երգիչներ Տիգրան և Վարդան Թադևոսյանները:

վերաօծման 11-ամյակը վերաօծման 11-ամյակը
Դիտվել է 693 անգամ:
« Վերադառնալ ցանկ

Արխիվ

Թեմական կյանք