Լուրեր

Հայ առաքելական Սուրբ եկեղեցի

Արարատյան հայրապետական թեմ

Նամակ Ձմեռ պապին: Երեխաները ստացան սպասված նվերները

Դեկտեմբերի 27-ին Ամանորի ու Ս. Ծննդյան տոների նախօրեին, Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի թաղապետարանի դահլիճում տեղի ունեցավ ԱՀԹ Մալաթիայի Ս. Աստվածածին եկեղեցու երիտասարդաց միության «Ձմեռ պապ» նախագծի այս տարվա նվիրաբաշխության միջոցառումը:


ԱՀԹ առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի օրհնությամբ եկեղեցու երիտասարդները ստեղծել են կայք՝ dzmerpapi.am, որտեղ երեխաները նամակներ են գրում՝ Ձմեռ պապին ներկայացնելով իրենց ցանկությունները: Այդ նամակներից երիտասարդներն առանձնացրել էին մի մեծ խումբ, որպեսզի իրականանցնեն ՝ ամանորյա նվերներ ստանալու մասին նամակագիրների խնդրանքները՝ խաղալիքներ, հագուստ, քաղցրավենիք և այլն: Սրբազան հոր օրհնությամբ երիտասարդների նախաձեռնությանն աջակցել էր նաև թեմի բարեգործական ծրագրերի բաժինը:


Միջոցառումը սկսվեց Տ. Տիրան ավագ քհն. Առուշանյանի օրհնությամբ և Տերունական աղոթքով։ Այնուհետև Ձմեռ պապին նամակ գրած փոքրիկները ստացան շատ սպասված նվերները:

 


Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժին

 

Ձմեռ պապ
Դիտվել է 526 անգամ:
« Վերադառնալ ցանկ

Արխիվ

Թեմական կյանք