Լուրեր

Հայ առաքելական Սուրբ եկեղեցի

Արարատյան հայրապետական թեմ

Մոսկվայում տեղի կունենա զանգահարության փառատոն

Մոսկվայում տեղի կունենա զանգահարության փառատոնԶանգահարության կոմպոզիցիաները կներկայացնեն լավագույն ժամկոչները Մոսկվայից, Սանկտ Պետերբուրգից, Սուզդալից և ՌԴ այլ քաղաքների և մերձավոր արտերկրի այլ քաղաքներից Սեպտեմբեր 12, 2014թ.Աղբյուրներ՝ «Ինտերֆաքս-Ռելիգիա» / «Սեդմիցա.Ռու» Մոսկվա. Ռուսական զանգահարությունների «Դանիելյան զանգեր» 5-րդ փառատոնը տեղի կունենա սեպտեմբերի 25-ին, Մոսկվայի Դանիել վանքում:Զանգահարության կոմպոզիցիաները կներկայացնեն լավագույն ժամկոչները Մոսկվայից, Սանկտ Պետերբուրգից, Սուզդալից, Վոլոգդայից, Վելիկի Նովգորոդից, Յարոսլավլից, Ռոստովից, Եկատերինբուրգից, Օմսկից, Նովոսիբիրսկից, Կարելիայից, Ռիգայից: Այդ մասին սեպտեմբերի 12-ին «Ինտերֆաքս-Ռելիգիա»-ին հայտնել են միջշրջանային համագործակցության, ազգային քաղաքականության և կրոնական կազամակերպությունների հետ կապերի դեպարտամենտի մամլո ծառայությունում:«Ռուսաստանում զանգերը հայտնվել են Վլադիմիր իշխանի՝ քրիստոնություն ընդունելու հետ միաժամանակ (988թ.), այսինքն՝ 10-րդ դարին վերջին: Զանգահարությունը դյութիչ և հանդիսավոր է: Մոսկվայի կառավարությունն այսուհետև ևս կաջակցի պատմական մշակությաի ավանդույթների վերածննդին: Դա մեր ավանդն է աճող սերնդի՝ հայրենասիրության և բարոյականության ոգով դաստիարակության գործում», - մեջբերում է դեպարտամենտի ղեկավար Յուրի Արտյուխի խոսքերը մամլո ծառայությունը:Արդի տարածաշրջանային զանգահարություններից բացի կհնչեն նաև ավանդական՝ պսկովյան, ռոստովյան, մոսկովյան, Տրոիցե-Սերգիև վանքերի զանգահարությունները: Զանգահարությունները կհնչեն վանքի 18 պատմական զանգերի միջոցով, որոնք վերադարձել է Հարվարդի համալսարանը 2008թ.: 20-րդ դարի սկզբում զանգերը համարվել էին լավագույններից մեկը Մոսկվայում: 1930-ական թվականներին Հարվարդի համալսարանի գիտաշխատող Թոմաս Վիթթեմորի նախաձեռնությամբ զանգերի հավաքակազմը ձուլումից փրկելու նպատակով ամերիկացի արդյունաբերող Չարլզ Քրեյնը գնեց զանգերը և նվիրեց այդ համալսարանին:Փառատոնով վանքն այս տարի կսկսի «Ժամկոչների վարպետության դանիելյան դասընթաց»-ը, որի միջոցով ցանկացողները կարող են սովորել ռուսական ավանդական զանգահարության հիմունքները: Երկամսյա առաջին դասընթացը կսկսվի հոկտեմբերի 1-ին:Դանիելյան զանգերը զգալի հոգևոր և մշակութային արժեք ունեն: Այսօր այդ հավաքակազմը չորրորդն է Ռուսաստանում, որ պահպանվել է 1917թ. հեղափոխությունից հետո: Իր մասշտաբով և երաժշտական որակով այն աշախարհում երկրորդ տեղում է՝ ռոստովյան զանգերի անսամբլից հետո: Դանիելյան զանգերով կարելի է հագիստ կատարել ռուսական զանգահարություններից ցանկացածը: 2010թ. սեպտեմբերին զանգերի վիճակի մանրակրկիտ ուսումնասիրությունից և անսամբլի կառավարման համակարգի կարգավորումից հետո վանքի զանգակատանն անցկացվեց զանգահարության առաջին փառատոնը:
Դիտվել է 1011 անգամ:
« Վերադառնալ ցանկ

Արխիվ

Թեմական կյանք