Լուրեր

Հայ առաքելական Սուրբ եկեղեցի

Արարատյան հայրապետական թեմ

Բուն Բարեկենդանի տոնը՝ Նորք-Մարաշում

Բուն Բարեկենդանի տոնին Մարաշի հայերի կողմից սիրված ներկայացումներից էր «Թլխաղիր»-ը: Կանայք բահին կամ թիին հագցնում էին կնոջ, բայց հատկապես նորահարսի հագուստ, գլուխը հարդարում էին զանազան քողերով ու ծածկոցներով. այս մարդ-տիկնիկը կոչվում էր «թլխաղիր»: Այնուհետև «թլխաղիր»-ին հագցնում էին իրենց զարդերը և կատակերգերով պտտվում գյուղի թաղերում` տնետուն: Այդ օրն ամեն թաղում կարող էր լինել մի քանի «թլխաղիր»։ Տարածված էին նաև «ուղտ խաղացնելը», գոմշակռիվը, աքլորակռիվը և այլն։

 

Հավատարիմ ազգային ավանդությանը՝ փետրվարի 8-ին Նորք-Մարաշում կրկին Բարեկենդանի տոնակատարություն էր։ Վարչական շրջանը, միանալով Արարատյան Հայրապետական թեմի, ՀՀ Մշակույթի նախարարության և Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությանը, համայնքի Ս. Աստվածածին եկեղեցու բակում նշեց Բուն Բարեկենդանի տոնը։


Ազգային երգ ու պար, ուրախ խաղեր ու կատակներ և տոնին բնորոշ ուտեստներ. Նորք-Մարաշում ծանոթ են ավանդույթներին և իրենց օրինակով կոչ են անում պահել և տարածել դրանք։


Միջոցառումը սկսվեց Տերունական աղոթքով, որից հետո վարչական շրջանի կրթական ու մշակութային հաստատությունների սաները ներկայացան տոնական համարներով:


Զարա Ղազարյան

Դիտվել է 700 անգամ:
« Վերադառնալ ցանկ

Արխիվ

Թեմական կյանք