Լուրեր

Հայ առաքելական Սուրբ եկեղեցի

Արարատյան հայրապետական թեմ

Հունիսմեկյան «Երազանքների քաղաք»

Հունիսի 1-ին Արարատյան Հայրապետական թեմի երիտասարդական միությունների անդամները Հյուսիային պողոտայում մասնակցեցին «GMG մեդիա գրուպ»-ի կազմակերպած «Երազանքների քաղաք» ցուցահանդես-փառատոնին:

 

Միջոցառումը սկսվեց տերունական աղոթքով: Ապա Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի օրհնության խոսքը ներկաներին փոխանցեց թեմի երիտասարդական կառույցների համակարգող, Առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցու հոգևոր հովիվ Տ. Պետրոս ավագ քահանա Մալյանը: Նրան ուղեկցում էր Հայկ սարկավագ Պալոյանը: Միջոցառման բացմանը ներկա էր Երևանի փոխքաղաքապետ Արամ Սուքիասյանը:

 

Փառատոնի կազմակերպիչները նախատեսել են, որ ցուցահանդես-վաճառքից ստացված հասույթը տրամադրվելու է բարեգործական նպատակների:

 

Հյուսիսային պողոտայում տեղադրված տաղավարներից մեկը հատկացված էր Արարատյան Հայրապետական թեմին, որտեղ ներկայացված էին թեմի մի շարք համայնքների երիտասարդաց միությունների անդամների ձեռքի աշխատանքները:

 

 

Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժին

1 1 2 3 4 6 7
Դիտվել է 901 անգամ:
« Վերադառնալ ցանկ

Արխիվ

Թեմական կյանք