Լուրեր

Հայ առաքելական Սուրբ եկեղեցի

Արարատյան հայրապետական թեմ

Արարատյան Հայրապետական թեմի «Կանա» ուսումնական կենտրոնում դասերը սկսված են

Արարատյան Հայրապետական թեմի «Կանա» ուսումնական կենտրոնը հունիսի 12-ին Ամառային դպրոցի դռները բացեց 7-15 տարեկան դպրոցականների առջև: Դպրոցական դասերից զատ այսուհետ ամռան արձակուրդները երեխաները կանցկացնեն ավելի օգտակար ու հաճելի միջավայրում: Ամառային դպրոցում երեխաները կուսումնասիրեն նկարչություն, կավագործություն, շախմատ և այլ առարկաներ: Կգործի նաև քրիստոնեական խմբակ: Կազմակերպիչների խոսքով՝ արդյունքերը բավական ոգևորող են, քանի որ ամառային դպրոցի համար գրանցվածների թիվը մեծ է:


«Կանա» ուսումնական կենտրոնի տնօրեն Էլզա Մանուկյանը նշեց, որ ամառային դպրոցի համար նախատեսված տեղերն արդեն սպառվել են. «Մասնակիցների թիվը սպասվածից ավելի էր: Առաջին իսկ օրվանից երեխաների համար պատրաստել ենք հարուստ դասացանկ: Այսօրվանից դաընթացները սկսվեցին: Ավելի արդյունավետ պարապմունքեր կազմակերպելու համար սովորողներին տարիքային երկու խմբի բաժանեցինք»:


Կենտրոնն ամբողջությամբ նկարազարդվել է երեխաների և կամավորների շնորհիվ. «Փորձել ենք հնարավորինս հաճելի ու գունեղ միջավայր ստեղծել, ու մեզ այդ հարցում օգնել են երեխաներն ու կամավորները», - նշեց Էլզան:


Դպրոցի բացման միջոցառումը սկսվեց տնօրհնեքի արարողությամբ, որը կատարեց կենտրոնի համակարգող Տեր Եսայի քահանա Արթենյանը: Հրավիրված էր նաև հատուկ հյուր՝ դերասան Արման Նշանյանը, ով հանդիպեց երեխաների հետ և բաց դաս անցկացրեց:
Նկարչության ու կավագործության ուսուցչուհի Ջեմման նշեց, որ բավականին հետաքրքիր է երեխաների հետ աշխատանքը. «Կային երեխաներ, որ առաջին անգամ էին կավով աշխատում: Հետաքրքիր է տեսնել, թե ինչ տպավորություններ են ստանում աշխատելիս: Ինչպես տեսա, դա նրանց դուր է գալիս»:


Երեխաները նույնպես բավական ոգևորված էին. «Անգելերենի դասից շատ նոր բառեր սովորեցինք, ուսուցիչները շատ բարի էին, մեզ շատ էին օգնում», - նշեց վեցամյա Նարեկը:


Այսուհետ ամառն ավելի օգտակար ու հաճելի կլինի երեխաների համար շնորհիվ «Կանա» ուսումնական կենտրոնի Ամառային դպրոցի:

 

Ամառային դպրոց Ամառային դպրոց Ամառային դպրոց Ամառային դպրոց Ամառային դպրոց Ամառային դպրոց Ամառային դպրոց
Դիտվել է 688 անգամ:
« Վերադառնալ ցանկ

Արխիվ

Թեմական կյանք