Լուրեր

Հայ առաքելական Սուրբ եկեղեցի

Արարատյան հայրապետական թեմ

Շառլ Անզավուրի հիշատակի ոգեկոչման միջոցառում

Հոկտեմբերի 5-ին Երևանի Սուրբ Աննա եկեղեցում տեղի ունեցավ Շառլ Ազնավուրի հիշատակի ոգեկոչման միջոցառում և աղոթք:
 
 Եկեղեցու հոգևոր հովիվ Տ. Զենոն քհն. Բարսեղյանն անգնահատելի համարեց Ազնավուրի կյանքն ու գործունեությունը. 
 
«Այս մեծ մարդը կերտեց իր անմահությունը` ազնվորեն ծառայելով համամարդկային բարձր արժեքներին և իր հայկականությանը»: Ոգեկոչման միջոցառմանը հանդես եկավ Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի ուսուցչական երգչախումբը՝ կոմիտասյան մի շարք կատարումներով: 
 
 
Լիլիանա Օսիպյան
Դիտվել է 602 անգամ:
« Վերադառնալ ցանկ

Արխիվ

Թեմական կյանք