Լուրեր

Հայ առաքելական Սուրբ եկեղեցի

Արարատյան հայրապետական թեմ

#Սուրբ Սարգիս

Հունվարի 26-ին Երևանը սեր էր շնչում՝ երիտասարդները պատրաստվում են նշել Սուրբ Սարգսի տոնը։ Տոնից մեկ օր առաջ բոլոր սիրահարների ժամադրության վայրը Հյուսիսային պողոտան էր, քանի որ այստեղ ամեն ինչ պատրաստ էր սեր խոստովանելու  կամ վերջապես երկրորդ կեսին գտնելու համար, քանի որ ընթացքում երիտասարդներին աղի բլիթներ բաժանվեցին։

 

Արարատյան Հայրապետական թեմի երիտասարդաց միությունների և Երևանի քաղաքապետարանի անմիջական աջակցությամբ «Սիթի Լուք» երիտասարդական հասարակական կազմակերպությունը, «Ժողովրդավարության Իրավունքի Միջազգային Կենտրոն» իրավապաշտպան հասաարակական կազմակերպությունը և «Հայ-ռուսական Երիտասասարդական Միությունը» կազմակերպեցին և իրականացրեցին Սուրբ Սարգսին նվիրված հետաքրքիր և յուրօրինակ միջոցառում, որը բաղկացած էր մի քանի մասից․ տոնի խորհուրդը հոգևորականի մեկնաբանությամբ, ֆլեշմոբ միջոցառում, որին մասնակցելով սիրահարները գրում էին սիրո խոստովանություններ կամ մեկնաբանություններ հատուկ պաստառի վրա և ազգային ավանդույթը ներկայացնող աղի բլիթի բաժանում:

 

«Սուրբ Սարգիսը մեր հայկական տոնն է և մեր նպատակն է երիտասարդների ուշադրությունը սևեռել հենց այս տոնի վրա։ Նպատակ ունենք նաև հետագայում սոցկայքերի միջոցով տարածել պաստառի վրա գրված  բարեմախթանքներն ու խոստովանությունները՝ դրանով նաև ուրիշ քաղաքներին ներկայացնել մեր մշակույթը, մեր տոները։ Հույս ունենք՝ այս գաղափարը հետագայում ավելի կզարգանա և Սուրբ Սարգսի տոնը առավել մեծ ճանաչում կունենա մեր երկրից դուրս։  Հեշթեգ Սուրբ Սարգսի (#surbsargis) միջոցով հետագայում մարդիկ կարող են գտնել իրենց գրառումները անգամ երկրից դուրս»,-նախագծի մասին պատմում է «Սիթի Լուք» երիտասարդական հասարակական կազմակերպության նախագահ Րաֆֆի Գյոզալյանը։

 

«Աստված սեր է», «Ես քեզ սիրում եմ», հայերեն ռուսերեն ու այլ լեզուներով հարյուրավոր գրառումներ կատարվեցին հատուկ նախատեսված պաստառի վրա, որը ցույց է տալիս, որ սերը ազգություն, լեզու, տարիք և արտահայտման ձև չի ճանաչում, այն համամարդկային է։

 

Հասմիկ Թամամյան

 

Դիտվել է 2288 անգամ:
« Վերադառնալ ցանկ

Արխիվ

Թեմական կյանք