Լուրեր

Հայ առաքելական Սուրբ եկեղեցի

Արարատյան հայրապետական թեմ

Հովվական այցելություն «Առաքելություն Հայաստան» բարեգործական ճաշարան

Հոկտեմբերի 27-ին ԱՀԹ Մալաթիայի Ս. Աստվածածին եկեղեցու խորհրդակատար Տ. Գաբրիել քհն. Պետրոսյանը հերթական անգամ այցելեց Աջափնյակ վարչական շրջանի «Առաքելություն Հայաստան» բարեգործական ճաշարան՝ օրհնելու շահառուներին և զրուցելու նրանց հետ։


Այս հաստատությունը Մալաթիայի Ս. Աստվածածին եկեղեցու քահանաների մշտական ուշադրության կենտրոնում է։ Նրանք պարբերաբար հաճախում են բարեգործական ճաշարան և Աստծո օրհնությունը բերում ճաշարանից օգտվողներին:


Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժին

Դիտվել է 443 անգամ:
« Վերադառնալ ցանկ

Արխիվ

Թեմական կյանք