Լուրեր

Հայ առաքելական Սուրբ եկեղեցի

Արարատյան հայրապետական թեմ

Բարեկենդանի տոնը Նոր Նորքում

Նոր Նորք վարչական շրջանում փետրվարի 18-ին մեծ շուքով նշվեց հայոց ավանդական ու գեղեցիկ տոներից մեկը՝ Բարեկենդանը:


Արարատյան Հայրապետական թեմի նախաձեռնությամբ, Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ տոնն ամեն տարի բացառիկ հնչեղություն է ստանում:


Այս տարի տոնի առթիվ Նոր Նորքի Ս. Աստվածածին եկեղեցու բակում կազմակերպվել էր Բարեկենդանին հատուկ ազգային կերակրատեսակների, ձեռարվեստի և նկարչական աշխատանքների ցուցադրություն՝ Նոր Նորքի մշակույթի, ուսումնամեթոդական և գիտաարտադրական կենտրոնների, Ս. Ասլամազյանի անվան երաժշտական և Հ. Դանիելյանի անվան արվեստի դպրոցների, կենտրոնական գրադարանի, Ա. Ղուլյանի անվան մանկապատանեկան, մարզատեխնիկական կենտրոնի մասնակցությամբ:


Բարեկենդանին նվիրված միջոցառմանն օրհնության խոսք ասեց և տոնի խորհուրդը ներկաներին մեկնաբանեց Ս. Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Նշան քահանա Ալավերդյանը:


Բարեկենդանի հայկական տոնախմբությունը հանրությանը համակել էր ազգային հոգով՝ հաղորդակից դարձնելով մեր հոգևոր-մշակութային արժեքներին:

Դիտվել է 2783 անգամ:
« Վերադառնալ ցանկ

Արխիվ

Թեմական կյանք