Լուրեր

Հայ առաքելական Սուրբ եկեղեցի

Արարատյան հայրապետական թեմ

Հոգևոր արժեքները` անչափահասների դաստիարակության պայման

Մարտի 28-ին ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության անչափահասների գործերով բաժանմունքի և Հայ Առաքելական եկեղեցու համագործակցության շրջանակներում Երևանի չորս վարչական շրջանների՝ Մալաթիայի, Մաշտոցի, Արաբկիրի և Նոր Նորքի շուրջ 40  դպրոցական այցելեց Առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցի։
 
 
ՀՀ Ոստիկանության Երևան քաղաքի վարչության անչափահասների գործերով բաժանմունքի պետ, ոստիկանության փոխգնդապետ Մարտա Մելիքսեթյանի խոսքերով՝ այս հանդիպումների նպատակն է երեխաներին ծանոթացնել Հայ Առաքելական եկեղեցու պատմությանը և քրիստոնեական առաքինություններին։
 
 
- Ոստիկանության և Եկեղեցու համագործակցությունը կարևոր է անչափահասների դաստիարակության և նրանց մոտ արժեքների ձևավորման ու կայացման հարցում։  Այսպիսի միջոցառում ունեցանք նաև 2016թ. նոյեմբերին։ Այսուհետ այս միջոցառումները պարբերական բնույթ են կրելու։ Հանդիպումների նպատակն է օգնել նրանց մոտ ճիշտ արժեհամակարգի ձևավորմանը, - ասաց  ոստիկանության փոխգնդապետ Մարտա Մելիքսեթյանը և հավելեց, որ միջոցառմանը մասնակցում են նաև նշված չորս վարչական շրջանների ոստիկանության տարածքային բաժինների անչափահասների գործերով բաժանմունքի պետերն իրենց անձնակազմի հետ։
 
 
Այցելուներին եկեղեցում դիմավորեց Ս. Սարգիս եկեղեցու հոգևոր հովիվ, թեմի երիտասարդաց միությունների պատասխանատու Տեր Պետրոս ավագ քահանա Մալյանը։ Տեր հայրը հանդիպումը սկսեց աղոթքով և մասնակիցներին ներկայացրեց Ս. Սարգիս եեղեցու պատմությունը, որից հետո թեմի առաջնորդական փոխանորդ Տեր Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի անունից նրանց փոխանցեց խորհրդանշական նվերներ։
 
 
Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժին
Դիտվել է 1885 անգամ:
« Վերադառնալ ցանկ

Արխիվ

Թեմական կյանք