Լուրեր

Հայ առաքելական Սուրբ եկեղեցի

Արարատյան հայրապետական թեմ

Քահանաները մասնակցում են դպրոցական միջոցառումներին

Նոյեմբերի 30-ին ԱՀԹ Մասիսի Ս. Թադեոս եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Արարատ քահանա Օրդոյանը մասնակցեց քաղաքի թիվ 5 ավագ դպրոցում կազմակերպված` աշնանը նվիրված միջոցառմանը:


Միջոցառումը մեկնարկեց Տեր հոր աղոթքով, ապա Տեր հայրն օրհնության խոսքն ուղղեց ներկաներին՝ մաղթելով ուսման մեջ հաջողություն և անսասան հավատք առ Աստված:


Աշնանամուտին նվիրված մի շարք միջոցառումներ կազմակերպվել են նաև Երևանի և Արարատի մարզի մի շարք այլ դպրոցներում, որոնց իրենց մասնակցությունն են ունեցել տվյալ համայնքների հոգևոր հովիվները:

 


Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժին

Դիտվել է 637 անգամ:
« Վերադառնալ ցանկ

Արխիվ

Թեմական կյանք