Լուրեր

Հայ առաքելական Սուրբ եկեղեցի

Արարատյան հայրապետական թեմ

Սուրբ Ծննդյան ավետիսը՝ տնետուն

«Բացեք ձեր դռները, մենք ձեզ Սուրբ Ծննդյան ավետիս ենք բերել», - այսպես էին դիմում երեխաներն առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցու հարևանությամբ գտնվող շենքերի բնակիչներին:


Արարատյան Հայրապետական թեմի «Կանա» քրիստոնեական, կրթական կենտրոնի երեխաները Տեր Շահե քահանա Հայրապետյանի առաջնորդությամբ հերթով թակում էին հարևանների դռները, Սուրբ Ծննդյան երգեր և շարականներ երգում, Սուրբ Ծննդյան բացիկներ բաժանում և հրավիրում ճրագալույցի Ս. Պատարագի:


Անակնկալի եկած բնակիչները մեծ ոգևորությամբ և խանդավառությամբ ընդունում էին անսպասելի հյուրերին և հյուրասիրություն առաջարկում: Մինչ Ս. Պատարագի սկսվելը երեխաների մոտ բավականաչափ քաղցրավենիք էր կուտակվել: Երեխաները պատահաբար այցելեցին հայ անվանի նկարիչ Ալեքսանդր Բաժբեուք–Մելիքյանի դստեր՝ նկարչուհի Զուլեյկա Բաժբեուք–Մելիքյանի բնակարանը, որը պատկերասրահի պես ամբողջությամբ նկարներով էր զարդարված: Այցելեցին նաև նկարիչ Արսեն Սարգսյանի՝ Սենչի տուն:

 

Մաշտոց 1 հասցեում գտնվող բնակելի շենքում գործում է «Արարատ» երիտարդաց միության գրասենյակը։ Այստեղ «Կանա» քրիստոնեական, կրթական կենտրոնի երեխաներին դիմավորեց, օրհնեց և օրհնված խաչեր նվիրեց հոգևոր հովիվ Տեր Տ.Պետրոս ավագ քահանա Մալյանը:


«Կանա» քրիստոնեական, կրթական կենտրոնի երեխաների թակած վերջին դուռը Նավասարդ սրբազանի աշխատասենյակն էր, ով մեծ սիրով ընդունեց երեխաներին: Ջերմ և անկաշկանդ զրույցի ընթացքում Սրբազան հայրն աստվածաշնչային դրվագներ պատմեց երեխաներին, լսեց երեխաների պատմությունները Սուրբ Ծննդյան խորհդրի մասին: Ապա, օրհնելով երեխաներին՝ մաղթեց, որ Տիրոջ լույսը միշտ վառ լինի նրանց սրտերում և ողջ կյանքի ընթացքում պահպանեն մանկական անկեղծությունը:

ց ց ց ց Ter petros Ter Petros
Դիտվել է 537 անգամ:
« Վերադառնալ ցանկ

Արխիվ

Թեմական կյանք