Լուրեր

Հայ առաքելական Սուրբ եկեղեցի

Արարատյան հայրապետական թեմ

Արտաշատի Ս. Հովհաննես եկեղեցին ընդունեց իր առաջին ճամբարականներին

Օգոստոսի 8-ին Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի օրհնությամբ Արտաշատի Ս. Հովհաննես Ավետարանիչ եկեղեցու բակում ամառային բակային հոգևոր ճամբարը մեկնարկեց առաջին անգամ:


Ճամբարի մեկնարկը տրվեց հոգևոր հովիվ Տ. Թաթուլ քահանա Գասպարյանի և Տեր Երվանդ քահանա Բաբայանի աղոթքով և օրհնության խոսքով:


Ճամբարի երկրորդ օրը եկեղեցու բակում գունավոր և աշխույժ մթնոլորտ էր: Աղոթք, մարմնամարզություն, երգի և պարի ուսուցում. ահա այսպես մեկ շաբաթ շարունակ իրենց օրը պետք է սկսեն 200-ից ավել ճամբարականներ:


Բակային-հոգևոր ճամբարներ Արարատյան Հայրապետական թեմում կազմակերպվում են մի շարք համայնքներում: Դրանք հնավարություն են ընձեռում ոչ միայն հետաքրքիր խաղերով ու ժամանցով լցնել երեխաների արձակուրդային օրերն, այլ նաև փոխանցել հոգևոր գիտելիքներ:


- Մենք աղոթքներ ենք սովորում, խաղեր ենք խաղում: Ինձ ամեն ինչ դուր է գալիս այստեղ: Կուզեի միայն մի բան փոխվեր՝ ավելի շատ մնայինք ճամբարում, - ասաց փոքրիկ Յանան:


Ճամբարում երեխաները սովորում են աղոթքներ, շարականներ, նրանց համար կազմակերպվում են ինտելեկտուալ և սպորտային խաղեր, ազգային երգուպարի ուսուցում: Մեկ շաբաթվա ընթացքում նրանք կծանոթանան նաև աստվածաշնչյան պատմություններին և տաղավար տոներին:


Ծրագրի ավարտին երեխաները կմասնակցեն Ս․Պատարագին, ակտիվ ճամբարականները կպարգևատրվեն պատվոգրերով: Այն երեխաներն, ովքեր մկրտված չեն, ճամբարի ավարտին հնարավորություն կունենան մկրտվել:

 

 

Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժին

Բակային Ճամբար Բակային Ճամբար Բակային Ճամբար Բակային Ճամբար Բակային Ճամբար Բակային Ճամբար Բակային Ճամբար Բակային Ճամբար Բակային Ճամբար
Դիտվել է 711 անգամ:
« Վերադառնալ ցանկ

Արխիվ

Թեմական կյանք