Լուրեր

Հայ առաքելական Սուրբ եկեղեցի

Արարատյան հայրապետական թեմ

Երուսաղեմից վերադարձած պատանին այցելեց Նավասարդ Սրբազանին

Մայիսի 28-ին Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանն ընդունեց Արմենիա հեռուստաընկերության «Ամենախելացին» նախագծի աշխատակազմին և երկրորդ եթերաշրջանի մասնակից Էդվարդ Քեշիշյանին:

 

Էդվարդն այն մասնակիցն էր, ով ողջ խաղի ընթացքում աչքի էր ընկել «Կրոն» թեմայում իր ակտիվությամբ ու պատրաստվածությամբ` արժանանալով Արարատյան Հայրապետական թեմի սահմանած մրցանակին` ուխտագնացություն Երուսաղեմ:


Էդվարդն իր մայրիկի հետ նոր է վերադարձել ուխտագնացությունից և Սրբազան հորը պատմեց իր տպավորությունների մասին: Ասաց, որ Տերունի սրբավայրերում լինելով՝ ավելի է հաստատվել հոգևորական դառնալու իր որոշման մեջ:


Խոսելով հեռուստահաղորդման հետ հետագա համագործակցության մասին` Սրբազան հայրը կրկին հաստատեց, որ «Ամենախելացին» նախագծի երրորդ եթերաշրջանի համար ևս Արարատյան Հայրապետական թեմը մրցանակ է սահմանել «Կրոն» թեմայում լավագույն մասնակցության համար: Այս անգամ ևս այդ անվանակարգի մրցանակակիրը հնարավորություն կստանա մեկնել Երուսաղեմ:

 

 

Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժին

 

1 2
Դիտվել է 1465 անգամ:
« Վերադառնալ ցանկ

Արխիվ

Թեմական կյանք