Լուրեր

Հայ առաքելական Սուրբ եկեղեցի

Արարատյան հայրապետական թեմ

Մանուկների տան հյուրերը

Սովորաբար տուն ասելով` պատկերացնում ենք վայր, որտեղ ապրում են մայրիկը, հայրիկը, տատիկը, պապիկը և երեխաներ:  Երեխաներն էլ տուն նկարելիս անպայման կողքին նկարում են մայրիկին, հայրիկին և իրենց: Բայց այս տան «նկարում» ամեն ինչ մի փոքր այլ է: Նորք-Մարաշի 0-ից 6 տարեկան երեխաների համար նախատեսված «Մանկան Տան»-ն ընտանիքի անդամներից ապրում են միայն մանուկները: Սակայն ապրիլի 5-ին մանկատան ընտանիքի առօրյան փոխվեց, քանի որ նրանց հյուր էին եկել Նորք-Մարաշի Ս. Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Զաքարիա քահանա Ավետիսյանը և երիտասարդաց միության անդամները:

Քաղցրավենիք, խաղեր ու բարձր տրամադրություն. այսօր մանկան տանը գարնանային գույները ոչ միայն դրսում էին, այլև փոքրիկ բնակիչների սրտերում:

Մանուկների ընտանեկան նկարում այսօր տնակի և երեխաներին կողքին կնկարենք նաև մի քահանա և երիտասարդներ, ովքեր դարձել են այս տան լիարժեք և մշտական անդամ:

Տեր հայրն օրհնեց փոքրիկներին, որից հետո երիտասարդները բակային խաղեր խաղացին փոքրիկների հետ:

Հասմիկ Թամամյան

 

Դիտվել է 246 անգամ:
« Վերադառնալ ցանկ

Արխիվ

Թեմական կյանք