Լուրեր

Հայ առաքելական Սուրբ եկեղեցի

Արարատյան հայրապետական թեմ

«Մեր հայրենիք»-ը նշում է ազգային բանակի կազմավորման 25-ամյակը

«Մեր հայրենիք ազատ, անկախ». երբ այս բառերն արտասանում են ազատ և անկախ երկրում ապրող 4-5-ամյա երեխաները, ապա ազատության և անկախության բերկրանքը նրացից խլել հնարավոր չի լինի։


- Ազատ, անկախ Հայաստանը էտ մեր հայրենիքնա։ Մեր հայրենիքը թուրքերից պիտի պահենք, հատկապես սահմանները պիտի պահենք։ Զենքով ու հատկապես թրով, - ասում է հ. 108 մանկապարտեզի 4-ամյա սաներից մեկը:


Հունվարի 28-ին Հայոց ազգային բանակը տոնում է իր կազմավորման 25-ամյակը: Կարևոր ու պատմական իրադարձություն, որ գնահատում ու սիրով տոնում են բոլորը` մեծից փոքր։


Երևանի հ .108 մանկապարտեզում ևս մեծ նվիրումով և ուրախությամբ էին պատրաստվել Հայոց բանակի օրվան։ Ամեն ինչ միտված էր նրան, որ երեխաները գիտակցեն բանակի կարևորությունն ու գնահատեն հայ զինվորին: 


Կազմակերպվել էր ցուցահանդես, որտեղ ներկայացված էին պարտեզի սաների ձեռքերով արված նկարներ, նրանց կողմից պատրաստված բացիկներ, որտեղ փոքրիկներն իրենց մաղթանքներն ու ցանկություններն էին հղել Հայոց բանակին և սահմանին կանգնած ու իրենց անդորրը հսկող զինվորին։


«Բարև իմ սիրելի զինվորներ: Շնորհավորում եմ ձեզ բանակի օրվա առթիվ։ Ուզում եմ, որ խաղաղ լինի ու էտ զզվելի թուրքերը չկրակեն։ Ուզում եմ, որ ոչ մի զինվոր չզոհվի ու բոլորդ վերադառնաք ձեր մայրիկների ու քույրիկների մոտ»։ (Վարդուհի 5 տարեկան)


Միջոցառման ընթացքում հնչեցին ՀՀ ազգային օրհներգը, «Պատիվ ունեմ», «Թռչեի մտքով տուն», «Ախպերս ու ես» և այլ հայրենասիրական երգեր, երեխաներն արտասանեցին բանակին ու զինվորներին նվիրված բանաստեղծություններ, պարեցին քոչարի և ծածանեցին Հայոց եռագույնը։


– Մենք մեծ ուշադրություն ենք դարձնում ոչ միայն երեխաների հիգիենային, առողջ ու լավ սնունդին, այլև կարևորում ենք նախնական գիտելիքի, հոգևոր և բարոյական արժեքների ճիշտ ու արդյունավետ մատուցումը, երեխաների մոտ ազգային արժեհամակարգի ստեղծումը, որով էլ նրանք կյանք են մտնելու և դառնալու են հասարակության լիիրավ անդամներ: Մաղթում եմ սահմանին կանգնած զինվորին ուժ ու կորով` բոլոր տեսակի դժվարությունները հաղթահարելու և անփորձանք տուն դառնալու համար, - ասաց մանկապարտեզի տնօրեն տիկին Նունե Իսրաjելյանը։


Երբ երեխան 4 տարեկանում խոսում է մեր հարենիքիմ ազատության մասին, մեր հայրենիքը պաշտպանող զինվորի մասին, ապա մեր հայրենիքը միշտ ազատ ու անկախ կլինի։


Արփինե Ղազարյան

Դիտվել է 1900 անգամ:
« Վերադառնալ ցանկ

Արխիվ

Թեմական կյանք