Լուրեր

Հայ առաքելական Սուրբ եկեղեցի

Արարատյան հայրապետական թեմ

«Գութան» փառատոնը Արաբկիրի եկեղեցում

Օգոստոսի 22-ին «Գութան» փառատոնի շրջանակում Արարատյան Հայրապետական թեմի Արաբկիրի նորակառույց եկեղեցու բակում տեղի ունեցավ  ժողովրդական երգ ու պարի համերգ։

Փառատոնին մասնակցող  երկու տասնյակ խմբերից եկեղեցու բակում ելույթ ունեցավ «Վան» ազգագրական երգի-պարի համույթը:

Հայ ավանդական երգարվեստի և պարարվեստի պահպանման ու փոխանցման յուրատեսակ առաքելությունն իր վրա վերցրած փառատոնի կազմակերպիչները կարևորում են եկեղեցու հետ համագործակցությունը:

-Երբ մենք պետականություն չենք ունեցել, մեր մշակույթն ու եկեղեցին են ապահովել ազգային ինքնությունը: Այսօր մեր հերթն է պահելու ու պահպանելու մեր ազգային մշակույթը,- ասում է Արաբկիր համայնքի հոգևոր հովիվ Տ.Բաբկեն քահանա Հայրապետյանը:

«Գութան»  ազգագրական երգի-պարի ամենամյա փառատոնը անցկացվում է արդեն 5-րդ անգամ: Փառատոնի շրջանակներում  հայկական ավանդական երգերն ու պարերը ներկայացվում են լավագույն խմբերի կատարմամբ: Փառատոնի ընթացքում ցուցադրվելու են նաև մեր անցյալի հայ երգի ու պարի երախտավորներին նվիրված  ֆիլմեր՝ արժևորելով նրանց ունեցած գործունեությունն ու մեզ փոխանցած ավանդը:

 

Զարա Ղազարյան

Դիտվել է 595 անգամ:
« Վերադառնալ ցանկ

Արխիվ

Թեմական կյանք