Լուրեր

Հայ առաքելական Սուրբ եկեղեցի

Արարատյան հայրապետական թեմ

Միասնական աղոթք Հայոց Բանակի 25-ամյակի առթիվ

Հունվարի 29-ին Արարատյան Հայրապետական թեմի բոլոր եկեղեցիներում մատուցվեց Հայոց բանակի 25-րդ տարեդարձին նվիրված Սուրբ Պատարագ և Հանրապետական մաղթանք` Հայրենիքի խաղաղության և անսասանության համար։


Առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցում Ս. Պատարագը մատուցվեց թեմի առաջնորդական փոխանորդ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի հանդիսապետությամբ։ Պատարագիչը Տ. Պետրոս ավագ քահանա Մալյանն էր։


Պատարագի ավարտին Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանն օրհնեց ներկա զինվորներին և սպաներին՝ շնորհավորելով բանակի տոնի առթիվ։


Նվիրական և հարատև արժեքներ ստեղծելու համար, ինչպիսիք են հայրենիքն ու բանակը, մեծ ուժ և ամուր հավատք է հարկավոր, քանի որ առանց հավատքի ուժ չես ունենա, իսկ ուժը հարկավոր է այդ հավատքը պահպանելու համար։


Աստծո օրհնությամբ ստեղծվեց հայոց բանակը և հայրենասեր նվիրյալների շնորհիվ հզորացավ ու արձանագրեց հաղթանակներ՝ դառնալով հայրենասեր նվիրումի տաճար՝ օծված նահատակ զինվորների արյամբ ու մայրերի աղոթքներով։

 


Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժին

Պատարագ Պատարագ
Դիտվել է 2341 անգամ:
« Վերադառնալ ցանկ

Արխիվ

Թեմական կյանք