Լուրեր

Հայ առաքելական Սուրբ եկեղեցի

Արարատյան հայրապետական թեմ

Ապրիլյան պատերազմի ընթացքում զոհված զինվորի անունով դասասենյակ բացվեց

Դեկտեմբերի 9-ին Արարատյան Հայրապետական թեմի Ավանի Ս. Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Հարություն քահանա Ավագյանը ներկա գտնվեց Ավանի թիվ 87 միջնակարգ դպրոցի սան Գոռ Օհանջանյանի անունը կրող դասարանի բացմանը: Գոռն ապրիլյան պատերազմի ժամանակ զոհված քաջ հայորդիներից էր։



Տեր հայրն օրհնության կարգ կատարեց դասարանում, որից հետո դպրոցի բակում տեղադրված հուշ-խաչքարի մոտ կատարվեց նաև ծաղկեդրման արարողություն։


Միջոցառմանը ներկա էին նաև Ավան վարչական շրջանի ղեկավար Մանվել Ջավադյանը, ՀՀ ԱԺ պատգամավոր Ռոբերտ Սարգսյանը և այլ հյուրեր։


Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժին

դասարանի բացում դասարանի բացում
Դիտվել է 199 անգամ:
« Վերադառնալ ցանկ

Արխիվ

Թեմական կյանք