Լուրեր

Հայ առաքելական Սուրբ եկեղեցի

Արարատյան հայրապետական թեմ

Ծառայում եմ

Յուրաքանչյուրս մեր կյանքում մատուցում ենք մեր ծառայությունը՝ մարդկանց, հայրենիքին,  Աստծուն: Ծառայությունը մեզ կապում է նրա հետ, ում  ծառայում ենք:

Երկրի վրա ապրելիս Հիսուս Քրիստոս ուսուցանեց մեզ՝ սիրել միմյանց և Աստծուն, իսկ Աստծո հանդեպ մեր սերը կարող ենք ցույց տալ միմյանց ծառայելով: Քրիստոս կերակրեց քաղցածներին, բժշկեց հիվանդներին, օրհնեց կարիքավորներին: Նա ծառայեց և մեզ օրինակ տվեց ծառայության: Այսօր, մանավանդ հայի համար, ամենակարևոր ծառայությունը բանակում  ծառայելն է: Այն յուրաքանչյուր հայորդու սրբազան պարտքն է:

Խորհրդանշական է, որ բանակային ծառայության անցնելուց առաջ նորակոչիկները գնում են եկեղեցի և ստանում Աստծո օրհնությունը՝ իրենց կյանքի կաևորագույն փուլը մտնելուց առաջ:

Այս տարի հուլիսի 1-ից մեկնարկած ամառային զորակոչի տղաները ևս մեկնեցին բանակ Աստծո օրհնությունը ստացած: Հուլիսի 9-ին Շենգավիթ համայնքի նորակոչիկներն իրենց ծառայությունը սկսեցին Ն. Չարբախի Ս. Խաչ եկեղեցու բակից: Ծնողները, հարազատներն ու ընկերները նրանց ճանապարհեցին տոնական տրամադրությամբ` մաղթելով բարի և խաղաղ ծառայություն:

Նորակոչիկներին դեպի հայրենիքի պաշտպանության պատասխատանու և կարևոր ծառայության են ճանապարհել նաև Դավիթաշենի Ս. Նահատակաց եկեղեցուց, Էրեբունի հայանքից և Արարատյան Հայրապետական թեմի մի շարք եկեղեցիներից:

Շուտով նորակոչիկները կարտասանեն իրենց երդումը՝ ծառայում եմ Հայաստանի Հանրապետությանը: Ծառայելով հայրենիքն կկատարեն քրիստոնեության կարևորագույն պատվիրանը՝ սիրել. սիրել հայրեիքը, մարդուն, բնությունը, իսկ սերը ենթադրում է կամավոր ծառայություն:

 

Հասմիկ Թամամյան

բարի և խաղաղ ծառայություն բարի և խաղաղ ծառայություն բարի և խաղաղ ծառայություն
Դիտվել է 635 անգամ:
« Վերադառնալ ցանկ

Արխիվ

Թեմական կյանք