Լուրեր

Հայ առաքելական Սուրբ եկեղեցի

Արարատյան հայրապետական թեմ

Աշնան գույները՝ Նոր Նորքում

Նոյեմբերի 23-ին ԱՀԹ Նոր Նորքի Ս․ Սարգիս եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Նորայր ավագ քահանա Բաղդասարյանը մասնակցեց վարչական շրջանի համար 120 մանկապարտեզի աշնանային ուրախ տոնահանդեսին:


Տարվա գունազարդ եղանակին նվիրված միջոցառմանը հյուրընկալվել էին նաև Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Արմեն Ուլիխանյանը, աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի բաժնի աշխատակիցներ, ուսումնական հաստատությունների տնօրեններ և ծնողներ:


Տարբեր ազգերի պարային և երաժշտական կատարումներով երեխաները ներկայացրեցին տարվա ամենագունեղ ու բերքառատ եղանակի առանձնահատկություններն՝ այդ ծաղկաբույլում առանձնակի արժևորելով հայկական աշնան գեղեցկությունն ու հմայքը:


Շնորհակալություն հայտնելով տոնահանդեսի բոլոր կազմակերպիչներին` Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Արմեն Ուլիխանյանը երեխաների համակողմանի զարգացման գործում բարձր գնահատեց նմանօրինակ միջոցառումների դերը:


Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժին

Դիտվել է 718 անգամ:
« Վերադառնալ ցանկ

Արխիվ

Թեմական կյանք