Լուրեր

Հայ առաքելական Սուրբ եկեղեցի

Արարատյան հայրապետական թեմ

Նոր ծնունդներով ամրացնենք մեր հաղթանակները

Ապրիլի 7 -ին՝ Ս. Աստվածածնի Ավետման տոնի առթիվ, թեմի մի խումբ երիտասարդներ երիտասարդաց միությունների համակարգող Տ. Պետրոս ավագ քահանա Մալյանի գլխավորությամբ կայցելեն «Ս. Գրիգոր Նարեկացի» բժշկական կենտրոն (հասցե` Նոր Արեշ, 22-րդ փողոց): Այցելուները կենտրոնի նորածինների և մայրության բերկրանքին սպասող կանանց մկրտության սրբիչներ, օրհնված խաչեր, նարոտներ և թերթոններ կնվիրեն:


Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի օրհնությամբ թեմի երիտասարդաց միությունների անդամները այս նախաձեռնությամբ ծրագրել են Ս. Տիրամորը նվիրված բոլոր տոներին այցելել ծննդատներ ու պոլիկլինիկաներ՝ Մկրտության խորհուրդը փոխանցելով նորածիններին ու նրանց ընտանիքներին:


Այս անգամ այցելությունը կատարելու են «Թող հայ մանուկները ծնվեն մեր խաղաղ երկրում» խորագրով:

 

Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժին

Դիտվել է 518 անգամ:
« Վերադառնալ ցանկ

Արխիվ

Թեմական կյանք