Լուրեր

Հայ առաքելական Սուրբ եկեղեցի

Արարատյան հայրապետական թեմ

Բարեկենդանից Ս. Հարություն․ հերթական կանգառը Արաբկիրում էր

Փետրվարի 7-ին ազգային տոնը՝ Բուն Բարեկենդանը հասավ Արաբկիր վարչական շրջան։ Տեղի նորակառույց եկեղեցու բակում ամեն ինչ պատրաստ էր՝  ազգային երգ ու պար, ավանդական ուտեստներ, ձեռագործ աշխատանքներ և, իհարկե, թումանյանական բեմադրություններ։
 
Մեծ Պահքից մինչև Ս. Հարություն վերանորոգման, ինքնաքննման և մաքրման ճանապարհը  սկսվում է Բուն Բարեկենդանով։ Բարեկենդանն ուրախության ու զվարճանքի օր է, այն նախորդում է Մեծ պահքին և հիշեցնում  է Ադամի և Եվայի դրախտային կյանքը, երբ նրանք ապրում էին հոգևոր վայելք ու անհոգ էին մեջ: 
 
Միջոցառումը սկսվեց Տերունական աղոթքով, որից հետո շնորհավորական խոսքով հանդես եկան Գերաշնորհ Տ. Մուշեղ եպիսկոպոս Բաբայանը և Արաբկիր համայնքի հոգևոր հովիվ Տեր-Բաբկեն քահանա Հայրապետյանը:
 
Այնուհետև տոնական համարներով հանդես եկան վարչական շրջանի կրթական ու մշակութային հաստատությունների շնորհալի սաները և պարային խմբերը: Միջոցառման ավարտին ներկաներին բաժանվեցին ավանդական գաթաներ։
 
Հիշեցնենք, որ փետրվարի 11-ին՝ ժամը 11:00-ին, Արաբկիրի նորակառույց եկեղեցում կմատուցվի անդրանիկ Ս․ Պատարագը՝  նվիրված Բուն Բարեկենդանի տոնին:
 
 
Հասմիկ Թամամյան
Դիտվել է 1359 անգամ:
« Վերադառնալ ցանկ

Արխիվ

Թեմական կյանք