Լուրեր

Հայ առաքելական Սուրբ եկեղեցի

Արարատյան հայրապետական թեմ

Այց ծննդատուն

Ապրիլի 7 -ին՝ Ս. Աստվածածնի Ավետման տոնի առթիվ, թեմի մի խումբ երիտասարդներ երիտասարդաց միությունների համակարգող Տ. Պետրոս ավագ քահանա Մալյանի գլխավորությամբ այցելեցին «Ս. Գրիգոր Նարեկացի» բժշկական կենտրոն: Այցելուները կենտրոնի նորածինների և մայրության բերկրանքին սպասող 20 կանանց մկրտության սրբիչներ, օրհնված խաչեր, նարոտներ և թերթոններ նվիրեցին:


Տեր հայրը երիտասարդների հետ շրջեց սենյակներով, ներկայացրեց Ավետման տոնի և Մկրտության խորհուրդը, օրհնեց բոլոր նորածիններին, նրանց մայրերին ու հղի կանանց, Բժշկության Ավետարան և Պահպանիչ աղոթք կարդաց փոքրիկների համար:

Մեծ էր մայրերի ոգևորությունը, ովքեր խոստացան հնարավորինս շուտ մկրտել իրենց զավակներին:

 

Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի օրհնությամբ թեմի երիտասարդաց միությունների անդամները այս նախաձեռնությամբ ծրագրել են Ս. Տիրամորը նվիրված բոլոր տոներին այցելել ծննդատներ ու պոլիկլինիկաներ՝ Մկրտության խորհուրդը փոխանցելով նորածիններին ու նրանց ընտանիքներին:

 


Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժին

Դիտվել է 862 անգամ:
« Վերադառնալ ցանկ

Արխիվ

Թեմական կյանք