Լուրեր

Հայ առաքելական Սուրբ եկեղեցի

Արարատյան հայրապետական թեմ

Վաղը՝ մարտի 29-ին, Ծաղկազարդն է՝ մանուկների օրհնության օրն է:

Հայ Եկեղեցին Սուրբ Հարությանը նախորդող կիրակի նշում է Ծաղկազարդը, որը Քրիստոսի՝ հաղթականորեն Երուսաղեմ մտնելու հիշատակն է: Ըստ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի բարձր տնօրինության՝ Ծաղկազարդը հռչակվել է որպես մանուկների օրհնության օր, քանի որ Տիրոջ՝ Երուսաղեմի տաճար մտնելու ժամանակ մանուկներն աղաղակում էին՝ ասելով. «Օրհնությո՜ւն, Դավթի որդուն» (Մատթ. 21:15): Այդ օրը եկեղեցիներում կատարվում է Մանուկների օրհնության կարգ: 

Առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցում մանուկների օրհնության կարգ կկատարի Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը:

Տոնի մասին մանրամասն կարդացեք այստեղ՝ http://www.qahana.am/am/holidays/2015-03-29/1

Դիտվել է 1525 անգամ:
« Վերադառնալ ցանկ

Արխիվ

Թեմական կյանք