Լուրեր

Հայ առաքելական Սուրբ եկեղեցի

Արարատյան հայրապետական թեմ

Այցելություն Գյումրու «Երեխաների տուն» մանկատուն

Օգոստոսի 8-ին Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու համայնքը, ԱՀԹ առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արք. Կճոյանի օրհնությամբ և հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանի գլխավորությամբ, «Արև-երեխաներ» երեխաների առողջության և զարգացման կենտրոնի հետ համատեղ,  այցելեցին Գյումրու «Երեխաների տուն» մանկատուն:

Մանկատան երեխաներից  Դաունի համախտանիշ ունեցող քսանյոթ սաների  համար  կազմակերպվեց բուժհետազոտություն: Երեխաները Գյումրու Մոր և մանկան ավստրիական հիվանդանոցում անցան արյան ցիտոգենետիկական հետազոտություն, կարիոտիպ, հորմոնալ և արյան կլինիկական հետազոտություններ: Բուժհետազոտությունների ծախսերն այս անգամ հոգացել էր եկեղեցու համայնքից Հակոբյան ընտանիքը:

Տեր Գրիգորը քահանա Գրիգորյնաը  նշեց նաև, որ Գյումրու «Երեխաների տուն» մանկատան Դաունի համախտանիշ ունեցող երեխաները ևս, համայնքի և «Արև-երեխաներ» երեխաների առողջության և զարգացման կենտրոնի աջակցությամբ, բուժհետազոտությունից հետո կանցնեն վերականգնողական բուժման:

 

Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժին

Դիտվել է 416 անգամ:
« Վերադառնալ ցանկ

Արխիվ

Թեմական կյանք