Լուրեր

Հայ առաքելական Սուրբ եկեղեցի

Արարատյան հայրապետական թեմ

Հաղթելու ձգտումը հաստատվեց օրհնությամբ

Ապրիլի 16-ին նշվեց Ս. Հարության տոնը: Արարատյան Հայրապետական թեմի «Կանա» կրթական կենտրոնի սաներն առաջին անգամ միասնաբար մասնակցեցին Ս. Պատարագին:


Առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցում պատարագիչ քահանան թեմի առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանն էր:


Ս. Պատարագից հետո «Կանա» կրթական կենտրոնի սաները միացան հավատացյալներին, ովքեր հավաքվել էին առաջնորդարանի դահլիճում՝ Նավասարդ Սրբազանին շնորհավորելու և միասին Ս. Զատիկը տոնելու: Երեխաներն իրար հերթ չտալով՝ կարմիր հավկիթներից ընտրում էին «ամենաուժեղները», որպեսզի ձվակռվում կարողանան հաղթել Սրբազան հորը: «Մարտի» ընթացքում մեծագույն հաղթանակը մանուկների անմեղ ուրախությունն էր, որով էլ ավելի ընդգծվեց տոնական տրամադրությունը։


Տոնը շարունակելու ցանկությունն այնքան մեծ էր, որ երեխաները պայքարեցին մինչև վերջ: Բոլոր հավկիթները կոտրվեցին, բայց Սրբազան հոր օրհնությամբ քաջալերված մանուկները «հայտարարեցին», թե հաջորդ տարի ավելի համառ են պայքարելու:

Երեխաներն ու Նավասարդ Սրբազանը Երեխաներն ու Նավասարդ Սրբազանը Երեխաներն ու Նավասարդ Սրբազանը Երեխաներն ու Նավասարդ Սրբազանը Երեխաներն ու Նավասարդ Սրբազանը Երեխաներն ու Նավասարդ Սրբազանը Երեխաներն ու Նավասարդ Սրբազանը Երեխաներն ու Նավասարդ Սրբազանը Երեխաներն ու Նավասարդ Սրբազանը Երեխաներն ու Նավասարդ Սրբազանը Երեխաներն ու Նավասարդ Սրբազանը Երեխաներն ու Նավասարդ Սրբազանը
Դիտվել է 1820 անգամ:
« Վերադառնալ ցանկ

Արխիվ

Թեմական կյանք