Լուրեր

Հայ առաքելական Սուրբ եկեղեցի

Արարատյան հայրապետական թեմ

Մխչյանի Ս. Հովհաննես Մկրտիչ եկեղեցու վերաօծման 5-ամյակը

Ս. Հարության տոնին հաջորդող շաբաթ օրը՝ այս տարի ապրիլի 22-ին, Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին նշեց Ս. Հովհաննես Մկրտչի գլխատման հիշատակության օրը։ Այդ օրը լրացավ նաև Մխչյանի Ս. Հովհաննես Մկրտիչ եկեղեցու վերաօծման 5-ամյակը։

Այս առիթով Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարքի և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Մխչյանի Ս. Հովհաննես Մկրտիչ եկեղեցի բերվեց սրբի մասունքակիր խաչը:


Սրբազան մասունքին հպվելու և օրհնաբեր զորությանը հաղորդ դառնալու հնարավորություն ստացան բազմաթիվ ուխտավորներ և զինվորներ:


Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժին

Դիտվել է 209 անգամ:
« Վերադառնալ ցանկ

Արխիվ

Թեմական կյանք