Լուրեր

Հայ առաքելական Սուրբ եկեղեցի

Արարատյան հայրապետական թեմ

Բազմաթիվ ուխտավորներ իրենց զորակցությունը հայտնեցին Ամենայն հայոց Հայրապետին

Հունիսի 30-ին Հայաստանի տարբեր թեմերից բազմաթիվ ուխտավորներ անսալով  Ն. Ս. Օ. Տ. Տ.  Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսի նախորդ օրվա հորդորին՝ Մայր Աթոռ Ս. Էջմիածնի փոխարեն ուխտավորաբար հավաքվել էին Ս. Երրորդություն եկեղեցում: Կատարվեց կիրակնամտի ժամերգություն: Ժամերգությանը, անակնկալ կերպով,  ներկա գտնվեց նաև Վեհափառ հայրապետը և իր հայրական օրհնությունը բաշխեց ներկա ուխտավորներին:
 
Ժամերգության ավարտին Վեհափառ հայրապետը համախմբված հոգևորականներին և հավատացյալներին պատգամեց` առաքյալների օրինակով քայլել անվարան և  խնդրել Երկնավորին` հովանի լինել Հայոց երկրին։ 
 
«Մեր լուսեղեն հավատքը մենք դարձրեցինք մեր մաշկի գույնը` հռչակելով, որ այդ հավատքը մեր ինքնությունն է, մեր էությունն է: Մենք հռչակեցինք մեզ Տիրոջ հավատարիմ սեփական ժողովուրդ: Մեր հավատքով զորացանք, մեր հավատքով դիմակայեցինք բոլոր փորձություններին ու դժվարություններին: Կերտեցինք մեր հաղթանակները»:  
 
Իր խոսքում Վեհափառ հայրապետն անդրադարձավ նաև մի խումբ հայորդիների կողմից կազմակերպված բողոքի ցույցերին. հորդորեց չանհանգստանալ` հույս հայտնելով, որ Տիրոջ կամոք խաղաղությունը կվերականգնվի։ Հանդիպումը եզրափակվեց «Հայրապետական մաղթանքով»: 
 
Զարա Ղազարյան 
Դիտվել է 939 անգամ:
« Վերադառնալ ցանկ

Արխիվ

Թեմական կյանք