Լուրեր

Հայ առաքելական Սուրբ եկեղեցի

Արարատյան հայրապետական թեմ

Ազգային զարթոնքից ազգային գիտակցություն

Ապրիլի 10-ին Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդարանում Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի օրհնությամբ տեղի ունեցավ «Ազգային զարթոնքից ազգային գիտակցություն» խորագրով հանդիպում տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանի հետ:

Հանդիպման ընթացքում բանախոսը ներկայացրեց պատերազմական գործողությունների ընթացքում տեղեկատվական հոսքերի ու տեղեկատվական պատերազմների, դրանց ազդեցությունների ու հետևանքների մասին: Խոսելով ազգային զարթոնքի մասին՝ Սամվել Մարտիրոսյանն ասաց, որ պատերազմն ունի սթափեցնելու, ամեն տեսակ կարծրատիպեր կոտրելու, համախմբելու հատկություն: Երբ վտանգ չկա կամ վտանգի զգացողությունը շոշափելի չէ, մարդիկ զբաղված են պարզապես կենցաղային հարցերով:

Պատերազմը կամ դրա սպառնալիքը կենցաղը մղում են երկրորդ, անգամ՝ երրորդ պլան: Նորմալ ու կենսունակ հասարակություններում պատերազմի սկզբում բավական ուժեղ է լինում համախմբումն էմոցիոնալ դաշտում: Ս. Մարտիրոսյանը խոսեց նաև տեղեկատվական դաշտում իրականացվող գործողությունների մասին, որոնք նախաձեռնում են հայ մասնագետները: Մեծ աշխատանք է տարվում հակահայկական կայքերը հայտնաբերելու, դրանց մասին հանրությանն իրազեկելու ուղղությամբ: Բանախոսը կարևորեց նաև հայ ընթերցողների զգոնությունը. ցանկացած տեղեկատվություն որպես ճշմարտություն ընդունելուց առաջ պետք է վերլուծել, թե ինչ և ինչպես է մատուցված: Թշնամին նպատակ ունի խուճապ առաջացնել և դա անում է ապատեղեկատվություն տարածելով՝ աշխատելով թե հայաստանյան, թե արտասահմանյան լսարանի վրա:

 

Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժին

1 1
Դիտվել է 851 անգամ:
« Վերադառնալ ցանկ

Արխիվ

Թեմական կյանք