Լուրեր

Հայ առաքելական Սուրբ եկեղեցի

Արարատյան հայրապետական թեմ

Առանց հավատքդ սիրելու այն չես ճանաչի

 «Կանա» մանկական դասընթացին մասնակից փոքրիկ ուխտավորներն իրենց ծնողների հետ մասնակցեցին ուխտագնացության Արարատյան Հայրապետական թեմի Երևանի Ս. Աննա, Նուբարաշենի Ս. Նահատակաց, Մասիսի Ս. Թադեոս, Արտաշատի Ս. Հովհաննես Ավետարանիչ նորակառույց եկեղեցիներ:

 

Տեր Տաճատ ավագ քահանա Դավիդյանի առաջնորդությամբ յուրաքանչյուր եկեղեցում տեղի ունեցավ հոգևոր զրույց, հարց ու պատասխան եկեղեցիների հոգևորականների հետ: Քահանա հայրերը երեխաներին ներկայացրեցին եկեղեցիների պատմությունները, կառուցվածքը և խորհուրդը։

 

Անդրադարձան նաև Ս. Աննայի, Ցեղասպանության նահատակ սրբերի, Ս. Թադեոս և Բարդուղիմեոս առաքյալների, Ս. Հովհաննես Ավետարանչի վարքին՝ որպես օրինակ ճշմարիտ քրիստոնյայի։ Տեր Տաճատը մասնակիցներին ծանոթացրեց ժամագրքին, Պատարագի աղոթատետրին, խոսեց ժամերգությունների մասին:

 

Ներկաներից Նաիրա Աթոյանի գեղեցիկ կատարմամբ և ապա միասին ուխտավորները փորձեցին երգել «Տեր Ողորմյա»-ն:

Կանա Ուխտ Կանա Ուխտ Կանա Ուխտ Կանա Ուխտ
Դիտվել է 932 անգամ:
« Վերադառնալ ցանկ

Արխիվ

Թեմական կյանք