Լուրեր

Հայ առաքելական Սուրբ եկեղեցի

Արարատյան հայրապետական թեմ

Տեր Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյան

Գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը ծնվել է 1957թ. սեպտեմբերի 18-ին, Երևանում:
1976 թ. ավարտելով միջնակարգ դպրոցը, 1977-79թթ. ծառայել է Խորհրդային բանակում:
1981թ. ընդունվել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գևորգյան հոգևոր ճեմարան:
1984թ. Ս. Ստեփանոս Նախավկայի տոնին ձեռնադրվել է սարկավագ:
1985թ. գերազանցությամբ ավարտել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գևորգյան հոգևոր ճեմարանը` պաշտպանելով «Ս. Հովհան Դամասկացու «Բանք ընդդիմադրականք ի քակտումն հերձուածոց Յակոբիկ Ասորոց» թեմայով ավարտաճառը:
1985-1986թթ. աշխատել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Էջմիածին» ամսագրի խմբագրությունում` որպես քարտուղար:
1987թ. ձեռնադրվել է կուսակրոն քահանա:
1987-1989թթ. եղել է Վազգեն Ա Ամենայն Հայոց Կաթողիկոսի գավազանակիր-քարտուղարը, միաժամանակ ստանձնել Մայր Տաճարի Եկեղեցական արվեստի բաժնի վարիչի պաշտոնը:
1989թ. նշանակվել է Օշականի Ս. Մեսրոպ Մաշտոց եկեղեցու վանահայր: Նույն թվականին պաշտպանել է վարդապետական թեզ՝ «Ս. Գրիգոր Տաթևացու քրիստոսաբանական հայացքները» թեմայով և ստացել մասնավոր վարդապետության 4 աստիճանները:
1991թ.-ից Օշականի և 1995թ.-ից Ֆրանսիայի Ալֆորվիլ քաղաքի պատվավոր քաղաքացի է:
1996թ. երջանկահիշատակ Գարեգին Ա Ամենայն Հայոց Կաթողիկոսի բարձր տնօրինությամբ նշանակվել է նորաստեղծ Արագածոտնի թեմի առաջնորդական տեղապահ, իսկ եպիսկոպոսական օծումից հետո` առաջնորդ:
1996թ. Օշականում հիմնել է «Ս. Մեսրոպ Մաշտոց դպրատուն» գիտամշակութային կենտրոնը:
1997թ.Սուրբ Էջմիածնի Մայր Տաճարում, ձեռամբ Գարեգին Ա Ամենայն Հայոց Կաթողիկոսի, ստացել է եպիսկոպոսական ձեռնադրություն և օծում:
1999թ. դեկտեմբերի 1-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի բարձր տնօրինությամբ նշանակվել է Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ:
2000թ.-ից Սրբազան հայրը Գերագույն Հոգևոր Խորհրդի անդամ է:
2002թ. փետրվարի 22-ին ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիան Գերաշնորհ Տ. Նավասարդ եպս. Կճոյանին շնորհել է Ազգային ակադեմիայի պատվավոր դոկտորի կոչում:
2003թ. հոկտեմբերին Տ. Նավասարդ եպս. Կճոյանը Երևանի Գեղարվեստի պետական ակադեմիայի գիտխորհրդի կողմից արժանացել է պատվավոր պրոֆեսորի կոչման:
2005թ. հոկտեմբերին Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի կողմից շնորհվել է պատվավոր դոկտորի կոչում:
2006թ. հունիսի 4-ին Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի սրբատառ կոնդակով Գերաշնորհ Տ. Նավասարդ եպս. Կճոյանին շնորհվել է արքության պատիվ:
2015թ. ՀՀ Պաշտպանության նախարարի հրամանով Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը պարգևատրվել է ՀՀ զինված ուժերի «Մարշալ Բաղրամյան» մեդալով:

Դիտվել է 4015 անգամ:
« Վերադառնալ ցանկ

Արխիվ

Թեմական կյանք