Լուրեր

Հայ առաքելական Սուրբ եկեղեցի

Արարատյան հայրապետական թեմ

Այց ծննդատուն Ս. Աստվածածնի տոնին ընդառաջ

Օգոստոսի 13 -ին՝ Ս. Աստվածածնի Վերափոխման տոնի առթիվ, Արարատյան Հայրապետական թեմի մի խումբ երիտասարդներ երիտասարդաց միությունների համակարգող Տ. Պետրոս ավագ քահանա Մալյանի գլխավորությամբ այցելեցին «Աստղիկ» բժշկական կենտրոն: Այցելուները կենտրոնի նորածինների և մայրության բերկրանքին սպասող 35 կանանց մկրտության սրբիչներ, օրհնված խաչեր, նարոտներ և թերթոններ նվիրեցին:
 

Տեր հայրը երիտասարդների հետ շրջեց սենյակներով, ներկայացրեց Վերափոխման տոնի և Մկրտության խորհուրդը, օրհնեց բոլոր նորածիններին, նրանց մայրերին ու հղի կանանց՝ հորդորելով չհետաձգել մանուկների մկրտությունը։


«Այստեղ մայրերը ֆիզիկական ծնունդ են տալիս իրենց զավակներին, սակայն գոյություն ունի նաև հոգևոր ծնունդ, որը Մկրտությունն է։ Շնորհավորում եմ բոլոր մայրերին: Վաղը մենք նշելու ենք Աստվածամոր վերափոխման տոնը, ով բոլոր մայրերի մայրն է, թող Աստվածամոր բարեխոսութունը լինի մեր մայրերի և մեր ազգի հետ»,- ասաց Տեր Պետրոս ավագ քահանա Մալյանը։

 


Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի օրհնությամբ թեմի երիտասարդաց միությունների անդամներն այս նախաձեռնությամբ ծրագրել են Ս. Տիրամորը նվիրված բոլոր տոներին այցելել ծննդատներ ու պոլիկլինիկաներ՝ Մկրտության խորհուրդը փոխանցելով նորածիններին ու նրանց ընտանիքներին:



Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժին

Այց ծննդատուն Ս. Աստվածածնի տոնին ընդառաջ Այց ծննդատուն Ս. Աստվածածնի տոնին ընդառաջ Այց ծննդատուն Ս. Աստվածածնի տոնին ընդառաջ Այց ծննդատուն Ս. Աստվածածնի տոնին ընդառաջ Այց ծննդատուն Ս. Աստվածածնի տոնին ընդառաջ Այց ծննդատուն Ս. Աստվածածնի տոնին ընդառաջ Այց ծննդատուն Ս. Աստվածածնի տոնին ընդառաջ Այց ծննդատուն Ս. Աստվածածնի տոնին ընդառաջ Այց ծննդատուն Ս. Աստվածածնի տոնին ընդառաջ Այց ծննդատուն Ս. Աստվածածնի տոնին ընդառաջ
Դիտվել է 738 անգամ:
« Վերադառնալ ցանկ

Արխիվ

Թեմական կյանք