Լուրեր

Հայ առաքելական Սուրբ եկեղեցի

Արարատյան հայրապետական թեմ

Մարտիրոսները. տոն բոլոր սրբերի` հների և նորերի, հայտնիների և անհայտների

Այս տարվա նոյեմբերի 19-ին Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին նշում է բոլոր՝ հայտնի ու անհայտ, հին և նոր սրբերի տոնը։ Տոնն առնչվում է հատկապես այն սրբերին, ում անունները հայտնի չեն մարդկանց, սակայն դրոշմված են Երկնային թագավորության սրբազան մատյանում։



Սրբակենցաղ վարքի տեր մարդիկ բազում զրկանքների են ենթարկվել և նույնիսկ իրենց մահից հետո բազում հրաշքների են արժանացրել մարդկությանը։ Առաջին հալածված հայ սուրբը համարվում է Սանատրուկ արքայի դուստրը` Ս. Սանդուխտը (1-ին դար)։ Վերջին սրբերը, ում անունները զետեղվել են տոնացույցում` Ս. Հովհաննես Որոտնեցի և Ս. Գրիգոր Տաթևացի վարդապետներն են, իսկ ավելի ուշ` 1700-ական թվականներին, Սուրբ Պատարագի ընթացքում սկսվեց հիշատակվել Ս. Մովսես Գ Տաթևացու անունը։



Շուրջ երկու դար անց` 1923 թվականին,Գևորգ Ե Սուրենյանց կաթողիկոսի օրոք քննարկման դրվեց սրբադասման վերականգման հարցը, ինչը շարունակվեց նրան հաջորդած կաթողիկոսի օրոք։



1960-ական թվականներին եկեղեցին իր առջև դրեց մեկ ուրիշ խնդիր` վերականգնել սրբադասման կարգը կանխորոշված երկու ուղղություններով և քննել ցեղասպանության զոհերի սրբադասման բոլոր հնարավոր լուծումները։



Սրբադասման հարցն առաջին անգամ պաշտոնապես քննարկման է դրվել 1989 թվականին` Վազգեն Ա Ամենայն Հայոց կաթողիկոսի օրոք։ Սակայն 2005 թվականից հնարավոր դարձավ գործնականում քննարկել ցեղասպանության նահատակների սրբադասումը։


2013թ . անցկացվող Եպիսկոպոսաց ժողովի ընթացքում քննարկվեցին սրբադասման վերականգմանը և Հայոց ցեղասպանության նահատակների սրբադասմանը վերաբերող հարցերը։


2014թ. գումարված Եպիսկոպոսաց ժողովի ժամանակ արդեն իսկ հաստատվեցին Հայոց ցեղասպանության նահատակների հավաքական սրբադասումն ու ծիսակարգը, նոր շարականը և սրբապատկերի երկու օրինակները, որոնցից գլխավորը հանգրվանել է Ռուբեն Սևակի թանգարանում (Սուրբ Էջմիածին)։


Սրբադասումն անցկացվեց 2015թ. ապրիլի 23-ին, իսկ տոնացույցում հիշատակման օրը դարձավ ապրիլի 24-ը։
Այս լայնածավալ սրբադասման կարգով վերականգնվեց Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու սրբադասման կարգը` շարունակական ակնկալիքով և եկեղեցու շենացման փափագով։

 

Պատրաստեց Աննա Սահակյանը

Դիտվել է 914 անգամ:
« Վերադառնալ ցանկ

Արխիվ

Թեմական կյանք