Լուրեր

Հայ առաքելական Սուրբ եկեղեցի

Արարատյան հայրապետական թեմ

Մխչյանում տեղադրվեց հուշարձան-խաչքար` նվիրված մեր հերոսներին

Մայիսի 9-ին Արարատի մարզի Մխչյան համայնքում տեղադրվեց հուշարձան-խաչքար՝ նվիրված Արցախյան ազատամարտում զոհված զինվորների հիշատակին:


Հուշարձան-խաչքարը տեղադրվել է Ռոլանդ Ճռիկյանի նախաձեռնությամբ և համայնքապետարանի հովանավորությամբ: Այն իրենից ներկայացնում է հզոր արծվի կերպար, որի մեջտեղի հատվածում խաչ է տեղակայված, իսկ ներքևի մասում հավերժության խորհրդանիշն է: Արծիվը խորհրդանշում է մեր հերոս տղաներին, ովքեր ամուր կանգնած են հայրենի սահմաններին: Հուշարձան-խաչքարի կենտրոնում տեղ գտած խաչը խորհրդանշում է մեր ազատամարտիկներին, ովքեր իրենց կյանքի գնով պաշտպանել են մեր հայրենիքը որպես սրբություն: Հավերժության խորհրդանիշը վկայում է զոհված մեր հերոսների հավիտենական հիշատակը:


Ռոլանդ Ճռիկյանի խոսքերով՝ աճող սերնդի ռազմահայրենասիրական դաստիարակության ծրագրի մի մասն է այս հուշաքար-խաչքարի տեղադրումը:
Այսօրվա զինվորը ծրագրի շնորհիվ իր կողքին կտեսնի երեք սերունդ` Արցախյան պատերազմ անցած վետերաններ, իրենց հասակակից ընկերներ ու հայրենիքի ապագա պաշտպաններ, ովքեր պատրաստ կլինենեն մարտական հերթափոխին ու հայրենանվեր ծառայությանը:


Անցկացվող ծրագիրը կնպաստի բանակ-հասարակություն կապի ամրապնդմանը, նաև ևս մեկ անգամ կփաստի, որ հասարակությունը միշտ էլ կանգնած է Հայոց Բանակի կողքին:

Դիտվել է 191 անգամ:
« Վերադառնալ ցանկ

Արխիվ

Թեմական կյանք