Լուրեր

Հայ առաքելական Սուրբ եկեղեցի

Արարատյան հայրապետական թեմ

Զատկական օրհնություն ՀՀ Ոստիկանական ակադեմիայում

Մարտի 29-ին ԱՀԹ առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի օրհնությամբ առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցու հոգևոր հովիվ, ՀՀ Ոստիկանական Ակադեմիայի հոգևոր պատասխանատու Տ. Պետրոս ավագ քահանա Մալյանը թեմի «Արարատ» երգչախմբի հետ մասնակցեց Ակադեմիայում նախապատրաստված Ս. Զատկին նվիրված միջոցառմանը:


Տեր հայրն օրհնեց զատկական սեղանը, ներկաներին փոխանցեց Տ. Նավասարդ արքեպիսկոպոսի օրհնությունն ու շնորհավորանքը Ս. Հարության տոնի առթիվ, կատարեց տնօրհնեքի կարգ և մեկնեց տոնի խորհուրդը:


Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժին

1 2 3 4 5
Դիտվել է 464 անգամ:
« Վերադառնալ ցանկ

Արխիվ

Թեմական կյանք