Լուրեր

Հայ առաքելական Սուրբ եկեղեցի

Արարատյան հայրապետական թեմ

Քահանան այցելել է պայթյունից վիրավորվածներին

Այսօր Արարատյան Հայրապետական թեմի Նոր Նորքի Ս. Սարգիս եկեղեցու հոգևոր հովիվ Տ. Նորայր ավագ քահանա Բաղդասարյանը այցելել է Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնում բուժվող տուժածներին, ովքեր վիրավորվել էին երեկ Հյուսիսային պողոտայում տեղի ունեցած պայթունի ժամանակ։ 
 
Տեր հայրը նախ հանդիպել է գիշերը վիրահատություն տարած ութամյա Ռուբինային ու նրա եղբորը, ովքեր ամենից շատն էին վնասվել, զրուցել է նրանց հետ, բժշկության աղոթք կարդացել ու շուտափույթ ապաքինում մաղթել։ Տեր Նորայրը նրանց խոստացել է կրկին այցելել։ 
 
Այնուհետ Տեր հայրը  այցելել է Ռուսաստանի Դաշնության վիրավորված քաղաքացիներին, ովքեր ևս բժիշկների հսկողության տակ են։ Նրանց համար ևս տեր հայրը բժշկության աղոթք է կարդացել ու առողջություն մաղթել։
 
Տուժածներից Իրանի քաղաքացիներն այցելության պահին արդեն դուրս էին գրվել հիվանդանոցից։ 
 
 
Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժին
Դիտվել է 1635 անգամ:
« Վերադառնալ ցանկ

Արխիվ

Թեմական կյանք