Լուրեր

Հայ առաքելական Սուրբ եկեղեցի

Արարատյան հայրապետական թեմ

Բարի ու խաղաղ ծառայություն ձեզ, մեր ԶԻՆՎՈՐՆԵ´Ր

Օգոստոսի 2-ին Նուբարաշենի Ս. Նահատակաց եկեղեցու բակում տեղի ունեցավ ՀՀ ԶՈՒ Անդրանիկ Օզանյանի անվան N զորամասի նորակոչիկների երդման արարողությունը` Ս. Նահատակաց եկեղեցու հոգևոր հովիվ Տ. Նիկողոս քահանա Հովհաննիսյանի և զորամասի հրամանատար գնդապետ Արտակ Տոնայանի հանդիսապետությամբ:

Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ.Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի օրհնությունը Հայրենիքը պաշտպանելու անվեհեր ուղին բռնած զինվորներին փոխանցեց Տեր Նիկողոսը, մաղթեց նրանց ուժ, կորով ու տոկունություն: Նա հավելեց, որ բոլորս աղոթում ենք Աստծուն` Հայաստանի ու Արցախի սահմանները պաշտպանող բոլոր զինվորներին խաղաղ, անփորձանք ու բարի ծառայություն շնորհելու համար: 


Տ. Նիկողոսն ու զորամասի գնդերեց Ժորա սարկավագ Սահակյանը զինվորներին նվիրեցին Նոր Կտակարաններ ու զինվորի աղոթագրքեր: 

Արարողությանը ներկա էին զինվորների հարազատները, ընկերները:



Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժին

նորակոչիկների երդման արարողություն նորակոչիկների երդման արարողություն նորակոչիկների երդման արարողություն նորակոչիկների երդման արարողություն
Դիտվել է 612 անգամ:
« Վերադառնալ ցանկ

Արխիվ

Թեմական կյանք