Լուրեր

Հայ առաքելական Սուրբ եկեղեցի

Արարատյան հայրապետական թեմ

«Լույսի որդիները»  Շորժայում 

 
Օգոստոսի 24-ից 26-ը Արարատյան Հայրապետական թեմի  առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի օրհնությամբ և Նոր Նորքի Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Զարեհ քահանա Աշուրյանի նախաձեռնությամբ, եկեղեցու «Որդիք Լուսոյ»  երիտասարդաց  միության անդամների համար Շորժայում կազմակերպվել էր հոգևոր ճամբար, որին մասնակցեց շուրջ 3 տասնյակ երիտասարդ: 
 
Նախաձեռնության նպատակն էր երիտասարդների համար կազմակերպել ճամբար, որտեղ կիրականացվեին հոգևոր զրույցներ՝ քրիստոնեական կենցաղավարությանը և բարոյական արժեքների մասին:
 
Սովորաբար միության անդամներն են ծրագրեր կազմում և իրականացնում համայնքի համար, բայց այս նախաձեռնությունն Նոր Նորքի Ս. Աստվածածին համայնքի համար  առաջինն էր, որ կազմակերպվել էր  հատուկ երիտասարդաց միության անդամների համար: Արարատյան Հայրապետական թեմի մի շարք համայնքներում հաճախ են կազմակերպվում հավաքներ, ճամբարներ, ուխտագնացություններ, որոնք զորացնում ու ամրացնում են երիտասարդների հավատքը: 
 
Նմանատիպ նախաձեռնությունները կարևոր են եկեղեցասեր երիտասարդների համար, քանի որ մայրաքաղաքի աղմուկի և մշտազբաղ կենցաղի մեջ հեշտ չէ կանգ առնել և խոկալ բնության, կյանքի, Աստծո արարչության և մարդ-Աստված հարաբերությունների մասին: 
 
Զարա Ղազարյան 
Դիտվել է 579 անգամ:
« Վերադառնալ ցանկ

Արխիվ

Թեմական կյանք