Լուրեր

Հայ առաքելական Սուրբ եկեղեցի

Արարատյան հայրապետական թեմ

Սուրբ Խաչի Երևման տոնը` Ներքին Դվինում

Սուրբ Խաչի Երևման տոնի նախօրեին Ներքին Դվինի Սուրբ Հարություն եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Եղիշե քահանա Նուրիջանյանը, «Հայորդի» երիտասարդաց միության անդամները և գյուղի միջնակարգ դպրոցի մի խումբ աշակերտներ կազմակերպեցին խաչերթ` քայլելով Ս. Հակոբ եկեղեցուց  Ս. Հարություն եկեղեցի:

Շարականներով, խաչով, խաչվառով և խաչին ձոնված պաստառներով ընթացող երթի մասնակիցները ճանապարհին օ8հնված խաչեր էին բաժանում ավտոմեքենաների վարորդներին` մաղթելով, որ Ս. Խաչը պահապան լինի նրանց:
Երթն ուղեկցվում էր Նորաշեն գյուղի երաժշտական դպրոցի դհոլահարների կատարումներով:

Ս. Հարություն եկեղեցում հոգևորականները կատարեցին նախատոնակ, և Տեր հայրն օրհնեց խաչերթի մասնակիցներին:
 
 
Մանե ՀԱԿՈԲՅԱՆ
«Հայորդի» լրագրողական ակումբ
Խաչերթ
Դիտվել է 796 անգամ:
« Վերադառնալ ցանկ

Արխիվ

Թեմական կյանք