Լուրեր

Հայ առաքելական Սուրբ եկեղեցի

Արարատյան հայրապետական թեմ

Այսօր Նավասարդ սրբազանի տարեդարձն է

Գերաշնո՛րհ Սրբազան Հայր,


Արարատյան Հայրապետական թեմի հավատացելոց և հոգևոր դասի անունից ջերմորեն շնորհավորում ենք  Ձերդ Սրբազնությանը՝ ծննդյան տոնի կապակցությամբ:

Աղոթք ենք հղում առ Աստված, որ Տերն աստվածային ներկայությամբ և զորակցությամբ ուղեկից լինի Ձեզ: Թող Ամենազոր Աստված պարգևի քաջառողջություն և արևշատություն, անսասան պահի Ձեր ազգասեր և եկեղեցանվեր ոգին՝  ի բարօրություն Արարատյան Հայրապետական Թեմի և հավատացելոց:

 

Որդիական խոնարհությամբ մատչիմք ի համբույր Ձերդ Սրբազնության Սուրբ Աջույն:

Դիտվել է 808 անգամ:
« Վերադառնալ ցանկ

Արխիվ

Թեմական կյանք