Լուրեր

Հայ առաքելական Սուրբ եկեղեցի

Արարատյան հայրապետական թեմ

Փարիզում բացվել է ցուցահանդես՝ «Ռաֆայելի ուսուցիչը՝ Պերուջինոն» խորագրով

Փարիզում բացվել է ցուցահանդես՝ «Ռաֆայելի ուսուցիչը՝ Պերուջինոն» խորագրով Ցուցահանդեսը նվիրված է Վերածննդի դարաշրջանի իտալացի մեծ գեղանկարչին և Ումբրիայի դպրոցի ներկայացուցչինՍեպտեմբեր 15, 2014թ. Աղբյուր՝ «Սեդմիցա.Ռու» Փարիզ. Սեպտեմբերի 12-ին Ժակմար-Անդրե թանգարանում բացվել է ցուցահանդես՝ «Ռաֆայելի ուսուցիչը՝ Պերուջիոն» խորագրով՝ նվիրված Վերածննդի դարաշրջանի իտալացի մեծ գեղանկարիչ և Ումբրիայի դպրոցի ներկայացուցիչ Պյետրո Պերուջինոյին (իսկական անունը` Պյետրո դի Կրիստոֆորո Վանուչի, 1446/1450 - 1523/1524), ով հայտնի է երիտասարդ Ռաֆայելի վրա իր ազդեցությամբ:Պերուջինոյի՝ ցուցահանդեսում ներկայացված 50 աշխատանքներն ըստ ժամանակագրական կարգի են, ինչը թույլ է տալիս ենթադրել վարպետի ոճի էվոլյուցիան: Ներկայացված են նաև Տիրամոր՝ Մանուկ Հիսուսւի հետ կտավներ, կրոնական թեմաներով կտավներ, մի քանի դիմանկարներ՝ արված հարուստ ընտանիքների պատվերներով:1480-1490 թթ. Պերուջինոն ամենահռչակավոր իտալացի գեղանկարիչներից մեկն էր: Նրա աշակերտներից ամենհայտնին Ռաֆայելն էր: 1481թ. Հռոմի Սիքստոս IV պապը երկրի լավագույն նկարիչների թվում Պերուջինոյին հրավիրվեց մասնակցելու Սիկստինյան մատուռի որմնանկարների աշխատանքներին: Վարպետի լավագույն գործերից են «Բանալիների հանձնումը Ս. Պետրոսին», «Խաչելություն» որմնանկարները, «Ս. Սեբաստիան», «Քրիստոսին սգալը» կտավները:
Դիտվել է 924 անգամ:
« Վերադառնալ ցանկ

Արխիվ

Թեմական կյանք