Լուրեր

Հայ առաքելական Սուրբ եկեղեցի

Արարատյան հայրապետական թեմ

Նոր հուշաղբյուր՝ Արարատի Ս. Հակոբ եկեղեցում

Սեպտեմբերի 16-ին Արարատյան Հայրապետական թեմի Արարատի Ս. Հակոբ եկեղեցու հոգևոր հովիվ Տ. Դավիթ քահանա Սահակյանն օրհնեց եկեղեցու բակում տեղադրված նոր հուշաղբյուրը:

 

«Ամենայն զգուշությամբ պահի՛ր և պահպանի՛ր քո սիրտը, որովհետև նրանից է բխում կյանքի աղբյուրը»  (Առակ. 4:23): Առակաց գրքի այս տողերը, որ փորագրել ենք հուշաղբյուրի վրա, թող միշտ արթուն և զգաստ պահեն ամենքիս, որպեսզի դառնանք ճշմարիտ հավատացյալներ և Սուրբ Խաչով զորացած կարողանանք շենացնել եւ զորացնել մեր երկիրն ու եկեղեցին»,- հուշաղբյուրի օրհնության կարգից հետո ներկաներին մաղթեց համայնքի հոգևոր հովիվ Տեր Դավիթ քահանա Սահակյանը:

 

Հուշաղբյուրի կառուցումը նախաձեռնել է եկեղեցու խաչի քավոր Վալոդյա Մկրտչյանը: Նրա աջակցությամբ նախորդ տարի նաև եկեղեցու ներսի պատերի վերանորոգման աշխատանքներ են իրականացվել:

 

Նշենք, որ վերջին տարիներին մեծապես բարեկարգվել է Ս. Հակոբ եկեղեցու տարածքը, համայնքապետարանի և բարերարների միջոցներով տեղադրվել են խաչքարեր, աշխուժացել է համայնքային հոգևոր կյանքը: Տեր Դավիթն ասում է՝ դեռևս  նոր ձեռնարկներ կան՝ Աստծո կամոք  կյանքի կոչվելու:

 

 

Մարիամ Ավետիսյան

Դիտվել է 416 անգամ:
« Վերադառնալ ցանկ

Արխիվ

Թեմական կյանք